Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ որոշած․ Աբրահամյան

Այսօր՝ փետրվարի 7-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն իշխանությունը, որը նախորդ տարի Կառավարության որոշմամբ ՊՆ 71 ռազմական օբյեկտ հանել էր աճուրդի, փորձում էր քննարկում ծավալել հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից տարիներ առաջ, երբ զորանոց հանդիսացող տարածքը, որը որեւէ չափանիշի չէր համապատասխանում, հանվել է վաճառքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Խորհրդարան բերված թեման ունի մեկ նպատակ՝ հանրությանը շեղել Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից, պետական կառավարման ձախողման հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներից։ Իշխանությունն այսօրվա քաղաքական միջոցառման միջոցով նպատակ ունի իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկե, եւ իրադարձությունները ներկացնել սեփական մեկնաբանմամբ։ Իշխանությունը փորձ էր անում մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր։»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թիրախավորվել է Սեյրան Օհանյանը, քանի որ խորհրդարանի խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։

«2018 թվականից էլ ի վեր Գրիգորի եւ Յուրի Խաչատուրովներն իրենց քաղաքացիական դիրքորոշումներն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, իշխանության համար թիրախ են։ Իրենք գիտակցել են, որ նման տեսակետների արտահայտումը կարող է այսպիսի իրավիճակ ստեղծել, սակայն դա նրանց տեսակն է, եւ կանգնած լինելով Զինված ուժերի ստեղծման ակունքներում՝ չէին կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանկած։ Հնչեցվում էին անուններ, նրանց բնութագրում էին քրեական արարքներ, որոնք դատարանի որոշմամբ հաստատված չեն։ Ես հիմք չեմ տեսնում այս իշխանությունների կողմից օբյեկտիվ քննության անցկացման մասով»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago