Լրահոս

Ես սպասարկում եմ ՀՀ պետական շահերը․ Արսենյանն արձագանքել է Արցախից հնչած քննադատությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է ԼՂ խնդրի վերաբերյալ իր հայտարարություններին Արցախից 5 խմբակցությունների տարածած հայտարարությանը, որում անպատասխանատու էին որակել պատգամավորի խոսքերը։

«Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ որ հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով, ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է, ընտրվել է մի քաղաքական թիմի կազմում, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է։

«Ես իրականացնում եմ իմ աշխատանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,-նշել է Արսենյանը։

Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանել է.

«Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված։

Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում և Արցախում, և որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում:

Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը և լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձևավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես պետք է իմ կարծիքն արտահայտեմ և ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

23 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago