

Հայաստանը պետք է թույլ չտա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ առումով, միգուցե, մեզ համար, մեր շրջանառության մեջ ինչ-որ չափով սովորական է դարձել, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Մենք հետամուտ ենք լինում։ Աշխարհում, իմ գնահատականով, մեծ հաշվով կա կոնսենսուս, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, որ միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու Ռուսաստանը», – ասաց նա:
Սիմոնյանը նաև նշեց, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերը, որոնք միջանցքը բացելու կոչեր են պարունակում, ամենևին էլ անօգուտ չեն և ունենում են կոնկրետ հետևանքներ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…