

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց զինված ուժերում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ դռնփակ ռեժիմով քննարկումից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայությամբ բարձրաձայնեցին զինված ուժերում առկա խնդիրները:
«Սուրեն Պապիկյանը, ինչը գնահատելի է, հանգամանալից ներկայացրեց խնդիրները և տեխնիկական ապահովման, և սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել»,- ասաց Մանուկյանը։
Լրագրողի հարցին, թե բավարար համարու՞մ է զինված ուժերում իրականցվող աշխատանքները և որքանո՞վ էին օբյեկտիվ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումները առկա խնդիրների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող բավարարել այն, ինչ-որ այսօր կատարվում է զինված ուժերում։
«Քանի զինված ուժերում այս վիճակն է, քանի Ազատ գյուղում նման աննախադեպ դժբախտ դեպք է տեղի ունեցել, չի կարող որևէ մեկը բավարարվել․․․ Ցավոք, երկու տարվա մեջ շատ տեղերում ուղղակի թերի ինժեներական աշխատանքներ են կատարվում կամ գրեթե աշխատանք չի կատարվում»,- եզրափակեց Մանուկյանը։
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…