ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ, եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ, հենց այս նպատակով էլ ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություն:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց ԱԺ փետրվարի 10-ի նիստում:
Պատգամավորը նկատեց, որ վերջին տարիներին գլոբալ զարգացումների համատեքստում մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար, հատկապես այն քաղաքացիների համար, որոնք հիփոթեքային արտարժութային վարկեր ունեն:
«Երկու ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Եվ այն քաղաքացին, որը, օրինակ, եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր արդեն 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի, քանի որ փոխարժեքը բարձրացել է 427-ի: Եվ, եթե քաղաքացին 2 տոկոս ավել ցածր վարկ ստանալու համար եվրոյով էր վարկ վերցրել, ապա նրա վարկը 2 ամսում արդեն 9 տոկոսով թանկացել է: Այս օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, որ, եթե քաղաքացիները չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չեն կարող և չպիտի ստանան արտարժութային վարկեր»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ մեծ հաշվով ՀՀ քաղաքացիներն իրենց եկամուտները ստանում են դրամով:
Պատգամավորը նկատեց՝ խնդիրը հատկապես տարածված է այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական շատ բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են, օրինակ, հիփոթեքային վարկի՝ 1-2 տոկոսով ավելի էժան լինելու գայթակղությամբ:
«Հիփոթեքային վարկերում չաշխատող վարկերի կշիռը, եթե դրամային է, մոտ 1.5 տոկոս է, սակայն արտարժութայինը հասնում է մոտ 4-4.5 տոկոսի»,-ընդգծեց պատգամավորը:
Պատգամավորի առաջարկած կարգավորումը չի վերաբերում բիզնես վարկերին: Իսկ սպառողական վարկերի դեպքում այս սահմանափակումն արդեն իսկ կար, այսինքն` կարգավորումը վերաբերում է միայն բնակարանային հիփոթեքային վարկերին
Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…