Այսօր մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը կքննարկեն սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել:

















