«Մենք ակնկալում էինք, որ այդպիսի արձագանք կլինի. ուրախ ենք, որ չեն ասել՝ ահաբեկիչ փաստաբանները զինված մտել են անչափահասներին պաշտպանելու և նման միջադեպ է եղել»․֊ այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Էրեբունի բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանության արձագանքին, որը խուլիգանություն է որակել տվյալ միջադեպը։
«Վստահ եմ, որ կան արժանապատիվ ոստիկանները, կան նաև նման մարդիկ, որոնք քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում, այդ ենթամշակույթը վերցրել և տարել են այդ պատերի ներս։ Պարզ չէ, որ հիմա իրենք ամեն ինչ փորձելու են անեն իրենց պաշտպանելու համար, իրենց կարճ խելքով փաստաբաններին մեղադրեն։ Բայց այնտեղ եղել են տարբեր մարդիկ, հոգեբանը, ձերբակալված անչափահասի ծնողը, մյուս փաստաբանը։ Իրենք չեն կարող ժխտել ծեծի փաստը, իրենք ծեծի են ենթարկել, այլ բան է՝ ինչով են արդարացնելու իրենց արարքը»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև հավելեց, որ անչափահասներին քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մոտեցել, հետները կռվի են բռնվել, ապա բերման են ենթարկել, իբրև ոստիկանների նկատմամբ դիմադրություն են ցույց տվել և այլն. «Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն։ Հետ ենք գնում 90-ականներ թվականներ, այսինքն փաստաբանը ոչ թե չի կարողանում իր վստահորդին պաշտպանել, այլ ինքն իրեն պաշտպանել։ Սա շատ անթույլատրելի վարքագիծ է, որ պաշտոնատար անձը փորձի սա ծածկել, վստահ եղեք, պատասխան է տալու։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Այս դեպքը փաստաբանական ինստիտուտի դեմ է, եթե կուլ տանք, ցանկացած փաստաբանի կարող են ծեծի ենթարկել, հետո ասեն փաստաբանները խուլիգանություն արեցին»,- նշեց փաստաբանը։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…