Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 94 –ամյակը: Այդ առթիվ լեգենդար մարզիկին շնորհավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և գրել․
«Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին : 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան: Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ – ում և աշխարհում:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկրի պատվավոր կոչումը:
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում : Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն
գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը:
Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն Էդվարդ Ազարյանին և տիկնոջը
Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ:
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ , անկախ Հայաստանի և ՄՕԿ -ի բարձրագույն պարգևներին և կոչումներին: Նախորդ տարեվերջին, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ վեր հառնեց հայրենական սպորտի կենդանի լեգենդի բրոնզաձույլ կիսանդրին: Բացման արարողությանը ներկա մեծն Ազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ . . . ապրել մեկ դար:
Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ: Մաղթում ենք քաջառողջություն, երկարակեցություն . . . Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ»։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…