Լրահոս

ԱՄՆ և Բրազիլիայի նախագահները կողմ են ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդլայնմանը

ԱՄՆ և Բրազիլիայի նախագահներ Ջո Բայդենը և Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել:

Փաստաթղթում նշվում է, որ նախագահները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև առևտրի, ներդրումների, էներգետիկայի, առողջապահության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։ Կողմերը նաև քննարկել են պաշտպանության, կրթության և մշակույթի, ինչպես և հյուպատոսական գործունեության ոլորտներում համագործակցությունը։

Նրանք Ուկրաինայում արդար և տևական խաղաղության կոչ են արել, հանդես են եկել հացահատիկային գործարքի լիարժեք պահպանման օգտին՝ մտահոգություն հայտնելով պարենային և էներգետիկ անվտանգության համար հակամարտության գլոբալ հետևանքների կապակցությամբ:

Բացի այդ, նախագահները հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման և ընդլայնման օգտին՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին մշտական անդամների տեղեր տրամադրելու միջոցով:

Թիվ 1

Recent Posts

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

22 minutes ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

16 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

16 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

17 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

17 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

17 hours ago