Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման դեպքում քաղաքացիների հայտարարագրերը լինելու են գաղտնի։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ն այս պահին աշխատում է էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ։
Բադասյանի խոսքով՝ առաջին տարին բոլորը չեն համատարած ներկայացնելու հայտարարագիր, նախ՝ հանրային ծառայության ներկայացուցիչները, բիզնեսի հետ կապ ունեցող որոշ անձանց շրջանակը։ «Այն, ինչ ունենք էլեկտրոնային բազաներում, պետք է հասանելի լինի քաղաքացուն, և քաղաքացին ընդամենը հաստատի այն տեղեկությունը, որը կա»,-ասել է նա:
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ինքը կողմ է հաղտնիությանը, և դա ճիշտ է. «ՀՀ օրենքն ասում է, որ անձնական տվյալները պետք է լինեն գաղտնի, որ յուրաքանչյուր ոք չկարողանա դրանք օգտագործել։ Տվյալների բացությունը բոլորովին արդյունավետ չի կարող լինել քաղաքացիների հարստությունը չափելու համար տեղեկացվածության առումով, և դա բոլորովին խրախուսելի չէ:
Այլ բան է, որ հանրային ծառայողների և համապատասխան շրջանակների դեպքում կարող են տվյալները հասանելի լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրենսդրությանը համապատասխան: Այլապես 2-5 միլիոն մարդկանց տվյալների բացությունը բոլորովին էլ խրախուսելի չէ, հասարակ քաղաքացու տվյալների բացությունը թափանցիկություն չէ»,-ասաց Արիստակեսյանը:
Նա նկատեց, որ հայտարարագիրը բոլոր քաղաքացիների համար է, նրանք պետք է հայտարարագրեն, թե ինչ են ստացել և ինչ են ծախսել, ինչը քաղաքակիրթ զարգացած երկրներում կիրառելի փորձ է, և դա նորմալ է։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…