Լրահոս

Երկրաշարժը Թուրքիայի տնտեսությանը հասցրել է 84 միլիարդ դոլարի վնաս

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը հասցրել են 84 միլիարդ դոլարի վնաս, փետրվարի 12-ին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի և հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները։

Կազմակերպության տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է 70,8 մլրդ դոլար։ Բացի դրանից, աղետի հետևանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը 10,4 մլրդ դոլարով։

Միևնույն ժամանակ, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նախկինում տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիայի հավանական կորուստները գնահատել է 4 միլիարդ դոլար։

7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաս նահանգում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Փետրվարի 12-ի դրությամբ Թուրքիայում մահացել է մոտ 30 հազար մարդ, Սիրիայում տարերքի զոհ է դարձել ավելի քան 1,4 հազարը։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը խոստովանել է, որ երկրաշարժը ունեցել է 500 ատոմային ռումբի պայթյունի հետևանք։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

9 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago