Լրահոս

Երևանի հուշարձանների մեծ մասը ներառված չէ հուշարձանների պետական ցուցակում․ ահազանգ

«Երևանում կանգնեցված հուշարձանների մեծ մասը ներառված չեն հուշարձանների պետական ցուցակում։ Սա իմ անձնական գույքագրումն է եղել, իսկ հուշարձանին, կերտվածքին, ստեղծագործությանը տրվում է հուշարձանի կարգավիճակ, երբ այն ներառվում է հուշարձանների պետական ցուցակ՝ տալով կարգավիճակ հանրապետական կամ տեղական նշանակության»։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի հուշարձաններին։

Նա վստահեցրել է, որ բազմաթիվ հոբելյանների առթիվ պետական աջակցությամբ, մասնավոր հովանավորությամբ մոնումենտալ և կիսանդրիներ, որ տեղակայված են Երևանում, չեն ստացել այդ կարգավիճակը և չեն հանձնվել որևէ մեկի պահպանությանն ու խնամքին։

«Դա կամովին անում է Երևանի քաղաքապետարանը՝ իր ուժերով։ Մնացած հուշարձանները հանձնված չեն ոչ ՀՀ-ին՝ որպես սեփականություն, ոչ էլ ներառված են տեղական հուշարձանների ցանկում։ Սա տարիների կուտակված խնդիր է, մեկ օրում չէ»,- նշել է Արեյանը՝ քաղաքապետին խնդրելով, որ արվի գույքագրում և ցանկը ներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ կարգավիճակ ստանալու համար։

Նրա խոսքով, ավելի քան 30 տարի է՝ ՀՀ-ում չի իրականացվում նաև հուշարձանների տեխնիկական զննում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

23 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

44 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

53 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago