Լրահոս

Թուրքիայում զոհված հայերի թիվը հասել է 11-ի․ անունները հայտնի են

Սիրիայի և Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 13 հայ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նշելով, որ նրանցից 11-ը զոհվել են Թուրքիայում, պաշտոնյան հրապարակել է նաև զոհերի անունները․

«Թուրքիայի Մալաթիա քաղաքում ունենք չորս զոհ՝ Սամիթ Թաբաշ, Աիդա Թաբաշ, Ալեքս Թաբաշ եւ Մարիամ Քարաթաշ։ Իսքենդերունում ունենք մեկ զոհված ընտանիք, անդամներն են՝ Դշխուն Մեսրոպյան, Արմիկ Մեսրոպյան, Մեսրոպ Մեսրոպյան եւ Պայծառ Սիլահլի։

Անտիոքում զոհվել է Անտուան Հորոսը, Տիգրանակերտում՝ երգչուհի Զիլան Տիգրիսը, նա արդեն հուղարկավորվել է եւ Ադըյամանում զոհվել է Յոհաննա-Կարոլինա Կապը, որն էքսկուրսավար էր»։

Ալեքսանյանը մանրամասնել է, որ Հալեպում զոհված հայերի թիվն այս պահին երկուսն է․ զոհվել են Միրնա Թեքեճյանը եւ որդին՝ Ալպեր Թեքեճյանը։

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

12 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

13 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

14 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

15 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

16 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

17 hours ago