Լրահոս

Միջոցառում Արցախի Մայր բուհում՝ նվիրված համաժողովրդական շարժմանը

Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 13-ին, բուհում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված 1988 թ. փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ մարզկենտրոն Ստեփանակերտում մեկնարկած զանգվածային ցույցերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կրում էր «13 փետրվար 1988թ.-13 փետրվար 2023թ.» խորագիրը։ ԱրՊՀ Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Նունե Սարումյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Շարժման օրերին ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատ ինքնորոշման իրավունքի։

«Մենք ունեցանք հերոս տղաներ, որոնք զինվորագրվեցին հայրենիքի ազատագրության գործին, իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի մենք կարողանանք ապրել ու ստեղծել մեր հայրենիքում։ Մինչ օրս մենք կանգուն ենք այն հողում, որն ազատագրել են իրենք՝ մեզ համար անկախ ապրելու և գործելու պայմաններ են ստեղծելով»,-ընդգծել է Ն. Սարումյանը։

Նրա խոսքով՝ տղաներն իրենց անձնուրացությամբ ծնողին ու հայրենիքին նվիրվածության գաղափարախոսություն նաև կերտեցին, որը շարունակվում է այսօր։

«Սկսած 1988 թվականից մինչ օրս մեր ուսանողությունը ցույց տվեց, թե որն է հայրենասիրությունը, իսկ այս դժվար պայմաններում նա իր կեցվածքով ցույց է տալիս, որ հերոսական պայքարը շարունակվում է»,-հավելեց մեր զրուցակիցը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Արցախյան շարժմանը մասնակցած ուսանողների սխրագործությունները:

Ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ ուսանողները։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

9 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago