Categories: Արժեքներ

Հայաստանում երեխաների 30,8%-ն աղքատ է

Հայաստանում երեխաների 30,8%-ն աղքատ է։ 2017 թ․ մինչև 18 տարեկան երեխաների 2.1%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 30.8%-ն` աղքատության մեջ։ Աղքատ է աղջիկների 32.4 %-ը և տղաների՝ 29.4%-ը։ 

Քաղաքաբնակ երեխաների շրջանում ծայրահեղ աղքատության մակարդակը 1.7% է, գյուղաբնակ երեխաներինը՝  2.7%։ 

2017 թաղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է 0-ից 5 և 15-ից մինչև 18 տարեկան երեխաների շրջանում։

Ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների` 55.6%-ը և ոչ աղքատների` 22.7%-ը: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 40.1%-ը , իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.1%-ը։ 

Ծայրահեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է 15-18 տարեկան կրտսեր երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում (3.3%), ամենացածրը (1.6%)՝ այն ընտանիքներում, որտեղ կրտսեր երեխան 6-14 տարեկան է։ 

Երեխաների ընդհանուր թվաքանակի 25.5%-ն ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում: Այս ընտանիքների 37.0%-ն աղքատ է։ Տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 28.6%։

Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, ուր աշխատում են բոլոր չափահաս անդամները (1.6%)։

Մանկական աղքատության դեպքում ամենաբարձր մակարդակը Շիրակի մարզում է՝  51.8%։ Աղքատության ամենացածր մակարդակը Արագածոտնի մարզում է՝ 10.9%։

editors

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago