

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադար հաստատելու ուղիները։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:
Փեզեշքիանը և Մակրոնը կիրակի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ մտքեր փոխանակելով հարավային Լիբանանում իրավիճակի շուրջ, որտեղ Իսրայելի ռեժիմը ցամաքային գործողություն է սկսել և շարունակում է ինտենսիվ օդային հարվածները։
Իրանի նախագահն ասել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում պահպանվի անվտանգությունը և ողջունում է հրադադարը: Նա ընդգծել է, որ Իրանը զսպվածություն է դրսևորել այն բանից հետո, երբ Իսրայելը հուլիսին Թեհրանում սպանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին՝ հույս ունենալով, որ Գազայում հնարավոր կլինի հրադադար հաստատել և անմեղ մարդկանց հետագա սպանությունները կդադարեցվեն:
Սակայն, հավելել է Փեզեշքիանը, Իսրայելի ռեժիմն ակտիվացրել է հարձակումները Գազայում և հակամարտությունը տարածել Լիբանան՝ ցույց տալով, որ չի հարգում մարդասիրական կամ միջազգային օրենքները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում և աջակցում է ցանկացած առաջարկ, որը կվերականգնի հանգստությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ասել է Փեզեշքիանը և կոչ է արել ֆրանսիացի գործընկերոջը շարունակել ջանքերը եվրոպական այլ երկրների հետ՝ ստիպելու Իսրայելի ռեժիմին դադարեցնել պատերազը Գազայի հատվածում և Լիբանանում:
Իրանի նախագահը նաև դրական է անվանել Ֆրանսիայի կողմից Լիբանանում Իսրայելի հանցագործությունների վերջին դատապարտումը և զենքի էմբարգոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանում լարվածության դեէսկալացիային, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Մակրոնն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը ընդհանուր դեէսկալացիայի պահպանման համար և կոչ է արել օգտագործել իր ունեցած ազդեցությունն իրավիճակն ապակայունացնող խաղացողների վրա, որոնք վայելում են Թեհրանի աջակցությունը»,- ասվում է տեքստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…