Գլխավոր
13.02.2023

Ոստիկանության պարզաբանումը օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ

Ոստիկանության պարզաբանումը օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օպերլիազորների և փաստաբանների՝ օրերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Փետրվարի 10-ին մի խումբ փաստաբաններ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն են տարածել, որ փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանն իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ, խոչընդոտել է փաստաբանների մասնագիտական գործունեությունը, հայհոյել փաստաբաններին և մի խումբ օպերլիազորների հետ ծեծի ենթարկել նրանց։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի բոլոր հանգամանքները վերջնականապես կպարզվեն նախաքննության արդյունքներով։

Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննությամբ հայտնի դարձած տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։

Զբոսայգում նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել, սակայն երիտասարդները դրսևորել են անպարկեշտ վարքագիծ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, հրել են օպերլիազորներին, ապա ծեծի ենթարկել նրանց ու գործընկերներին օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 5 երիտասարդ ձերբակալվել է։

Փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են երկու փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։

Քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։ Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի և բաժնի այլ ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։ Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։

Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում։ Ուստի անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում»,- ասված է պարզաբանման մեջ:

Նշվում է, որ անթույլատրելի է իրավիճակային եզակի դեպքերը և դրանց վերաբերյալ գնահատողական մեկնաբանությունները տարածել և մեկնաբանել համակարգային համատեքստում՝ բնութագրելով ողջ համակարգում առկա իրավիճակը, քանի որ ոստիկանները և փաստաբաններն աշխատել և աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ հանուն քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության։

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից:

Լրահոս
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
12:39
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
12:25
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
12:10
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան
12:05
Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան
Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
11:53
Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11:39
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
11:14
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
11:05
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ