Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Լիկվոր» և «Արփիմեդ» տեղական դեղագործական ընկերություններ:
Նախարարը շրջայց է կատարել և ծանոթացել ընկերությունների գործունեությանը: Առաջին այցով նա եղել է «Լիկվոր» ընկերությունում, որը զբաղվում է ակնակաթիլներ, ներերակային և կաթիլաներարկման լուծույթների արտադրությամբ:
Ընկերության ռազմավարությունն ուղղված է արտահանվող դեղերի ծավալի մեծացմանը, աշխարհագրական ընդլայնմանը և արտադրանքի տեսականու մեծացմանը: Արտադրանքի 70%-ից ավելին արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: «Լիկվոր» ընկերությունը ապահովում է Հայաստանից արտահանվող դեղերի ավելի քան 40%-ը:
Նախարարի հաջորդ այցը «Արփիմեդ» հայկական դեղարտադրող ընկերությունն էր: Շրջելով կառույցում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին և արտադրատեսակներին: Գործարանը կառուցված է ժամանակակից միջազգային պահանջների համապատասխան:
Ընկերությունը զբաղվում է ցավազրկողներ, գլյուկոկորտիկոիդներ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակապրոտոզոային դեղերի արտադրությամբ:
Երկու ընկերությունների տնօրենները նշել են, որ ամեն ինչ արվում է կատարելագործելու արտադրական և լաբորատոր սարքավորումները:
«Միանշանակ կարող ենք ասել, որ ընկերությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, քանի որ նրանք ունեն GMP հավաստագրեր: Այցելելով «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերություններ` մենք ինքներս հավաստիացանք, որ տարբեր երկրների դեղարտադրողներն այցելելով մեր երկիր, տեսնում են, որ արտադրությունն այն որակի է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», – ասել է նախարար Արսեն Թորոսյանը:
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…