Հայաստան
27.08.2019

Արսեն Թորոսյանը ծանոթացել է տեղական դեղագործական ընկերությունների արտադրանքին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է տեղական դեղագործական ընկերությունների արտադրանքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Լիկվոր» և «Արփիմեդ» տեղական դեղագործական ընկերություններ:

Նախարարը շրջայց է կատարել և ծանոթացել ընկերությունների գործունեությանը: Առաջին այցով նա եղել է «Լիկվոր» ընկերությունում, որը զբաղվում է  ակնակաթիլներ, ներերակային և կաթիլաներարկման լուծույթների արտադրությամբ:

Ընկերության ռազմավարությունն ուղղված է արտահանվող դեղերի ծավալի մեծացմանը, աշխարհագրական ընդլայնմանը և արտադրանքի տեսականու մեծացմանը: Արտադրանքի 70%-ից ավելին արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: «Լիկվոր» ընկերությունը ապահովում է Հայաստանից արտահանվող դեղերի ավելի քան 40%-ը:

Նախարարի հաջորդ այցը «Արփիմեդ» հայկական դեղարտադրող ընկերությունն էր: Շրջելով կառույցում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին և արտադրատեսակներին: Գործարանը կառուցված է ժամանակակից միջազգային պահանջների համապատասխան:

Ընկերությունը զբաղվում է ցավազրկողներ, գլյուկոկորտիկոիդներ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակապրոտոզոային դեղերի արտադրությամբ:

Երկու ընկերությունների տնօրենները նշել են, որ ամեն ինչ արվում է կատարելագործելու արտադրական և լաբորատոր սարքավորումները:

«Միանշանակ կարող ենք ասել, որ ընկերությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, քանի որ նրանք ունեն GMP հավաստագրեր: Այցելելով «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերություններ` մենք ինքներս հավաստիացանք, որ տարբեր երկրների դեղարտադրողներն այցելելով մեր երկիր, տեսնում են, որ արտադրությունն այն որակի է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», – ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Լրահոս
Հոգևորականները խախտել են հոգևոր բարեվարքության կանոնները. վարչապետ
17:02
Հոգևորականները խախտել են հոգևոր բարեվարքության կանոնները. վարչապետ
Ամբողջ աշխարհը պատրաստվում է վճարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի գինը․ Էրդողան
16:42
Ամբողջ աշխարհը պատրաստվում է վճարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի գինը․ Էրդողան
Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. վարչապետ
16:25
Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. վարչապետ
Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. վարչապետ
16:05
Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. վարչապետ
Ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն ենք տեսնում. վարչապետ
15:50
Ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն ենք տեսնում. վարչապետ
Եվրոպան Հայաստանին նայելիս ընկեր է տեսնում. Մեցոլա
15:34
Եվրոպան Հայաստանին նայելիս ընկեր է տեսնում. Մեցոլա
«Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան
15:22
«Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
15:00
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
«Բոլորին Դեմ Եմ» շարժումը համաձայնություն է ձեռք բերել Հիմնադիր Քաղաքական Միավորման հետ
14:41
«Բոլորին Դեմ Եմ» շարժումը համաձայնություն է ձեռք բերել Հիմնադիր Քաղաքական Միավորման հետ
Իրանի պատերազմը ԵՄ-ի համար արդեն արժեցել է 3.5 մլրդ դոլար
14:21
Իրանի պատերազմը ԵՄ-ի համար արդեն արժեցել է 3.5 մլրդ դոլար
Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, դաշինքներինը՝ բարձրացել. ինչ փոփոխություններ են արվել ԱԺ ընտրություններին ընդառաջ
13:51
Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, դաշինքներինը՝ բարձրացել. ինչ փոփոխություններ են արվել ԱԺ ընտրություններին ընդառաջ
2018-ին մահացած զինծառայողի գործը վերաբացվել է․ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել
13:39
2018-ին մահացած զինծառայողի գործը վերաբացվել է․ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել
Քաղաքական ուժերից մեկը ամրագրում է սարսափելի մեծ թվով ավտոբուսներ. Իոաննիսյան
13:11
Քաղաքական ուժերից մեկը ամրագրում է սարսափելի մեծ թվով ավտոբուսներ. Իոաննիսյան
Փաշինյանի և Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր. Բայրաքթար
13:03
Փաշինյանի և Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր. Բայրաքթար
Իրանում ՀՀ քաղաքացիների զոհված կամ վիրավոր լինելու մասին տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակ
12:39
Իրանում ՀՀ քաղաքացիների զոհված կամ վիրավոր լինելու մասին տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակ