Գիտություն
15.02.2023

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ «Շատ լավ նախադրյալներ են ստեղծված մեր երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Ճապոնիայի կառավարությունը ՀՀ մարզերում մի շարք պետական կազմակերպությունների հետ դրամաշնորհային աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչը շատ գնահատելի է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ճապոնիայի ներդրումային մասնակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, մասնավորապես Grant Assistance for Grassroots Human Security Projects դրամաշնորհային նախագիծը, որի շրջանակում Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է 80-ից ավելի նախագծեր։ Grassroots ծրագրերի (GGP) շրջանակում վերջին տարիների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային 6 պայմանագրեր:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է: Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով առկա է սերտ համագործակցության շատ ավելի մեծ ներուժ: Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ի դեմս Գիտության կոմիտեի՝ փոխգործակցել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև Գիտության զարգացման ճապոնական միության հետ՝ համագործակցային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Կողմերը կարևորել են նաև մշակութային համագործակցության հեռանկարները, մասնավորապես համատեղ ցուցադրություններ, համերգներ իրականացնելու հնարավորությունը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտնել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ առաջիկայում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար:

Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ.

«Նրանք արդեն 60 օրից ավելի է՝ գտնվում են շրջափակման մեջ, զրկված են հիմնարար մի շարք իրավունքներից: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում և թե՛ կրթական մյուս հաստատություններում գրեթե չեն իրականացվում ուսումնական գործընթացները, որն անթույլատրելի իրավիճակ է:

Այս ժամանակներում, երբ մենք խոսում ենք տեխնոլոգիական առաջընթացներից, գիտության զարգացումից, մեր կողքին միաժամանակ տեղի է ունենում հումանիտար ճգնաժամ, և հենց սա պետք է բոլորիս մտահոգի: Կարծում եմ՝ միջազգային հասցեական արձագանքը կնպաստի իրավիճակի կարգավորմանը»:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և կարևորում են Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով տեղաշարժի ազատության ու անվտանգության ապահովումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
11:32
ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
11:19
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար