

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ընդմիջվել է։ Խնդիրը կապված է թարգմանիչ ներգրավելու հետ։
Այսօրվա նիստին ներկայացած թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը, ի տարբերություն նախորդ թարգմանչի, ուներ լեզվաբանի որակավորումը հաստատող փաստաթուղթ, սակայն չուներ թարգմանչի որակավորում։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, թե անձը որպես թարգման կարող է ներգրավվել միայն այն դեպքում, երբ որ ունի թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթեր, այլ կերպ նա չի կարող հանդես գալ որպես թարգմանիչ։
Սակայն մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հակադարձեց՝ ասելով, թե անձը պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են օտար լեզվի իմացությունը, սակայն քրեական դատավարության օրենսգիրքը թարգմանչի համապատասխան լիցենզիա ունենալու դրույթ չի պարունակում, և լեզվաբանի որակավորումը բավարար է։
Դատական նիստն ընդմիջվել է։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ փողերի լվացման մեջ։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…