Լրահոս

Ալիևի հերթական զառանցանքը․ փողերի լվացման համար պախարակված բռնապետը մեղադրում է Վարդանյանի՞ն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ստերն ու անհիմն մեղադրանքները հերքելու համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում։ Բավական է ուսումնասիրել տեղեկատվական բաց աղբյուրները, վերընթերցել միջազգային ազդեցիկ կառույցների հրատապարակած տարբեր փաստեր և զեկույցներ՝ ալիևյան միֆերի ու առասպելների ստահոդությունը հասկանալու համար։

Անցած շաբաթ օրը Մյունխենում տեղի ունեցած համաժողովին, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը նախապայման դրեց՝ Ղարաբաղում ապրող հայ էթնիկ փոքրամասնության հետ պատրաստ են քննարկել նրանց անվտանգության և իրավունքների հարցերը, բայց դա կանեն միայն այն ժամանակ, երբ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։

«Մենք պատրաստ ենք դա անել, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, ծնվել են Ղարաբաղում, բայց ոչ այն անձի հետ, ով ներմուծվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։ Գուցե ներմուծվելը ճիշտ բառ չէ, ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով ներմուծելը, որովհետև ոչ ոք չգիտի, ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, ինչպես է նրան հաջողվում ետ գնալ Երևան, հետո Մոսկվա, հետո էլի Երևանով գալ Ղարաբաղ։ Միայն այս փաստը ցույց է տալիս, որ չկա շրջափակում…

Մենք պատրաստ ենք սկսել գործնական քննարկումներ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ես դա ասել եմ իմ հայ գործընկերոջը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ, բայց դա կանենք այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ Վարդանյանը, ով Եվրապայում զբաղվել է փողերի լվացմամբ, հեռանա մեր տարածքից», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նրան, ճիշտ է, հակադարձեցին Ստեփանակերտից՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է։

Ով՝ ով, բայց հենց Ալիևը պիտի խուսափեր այսօրինակ խոսույթից, մարդ, որն իր ընտանիքի անդամների ու մերձավորների հետ հիմնավորապես կասկածվում է բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ։

Եվ այսպես ընդամենը մի քանի փաստ, որ վկայում է Ալիևի վերոնշյալ հանցավորության մասին․ դեռևս 2013 թվականին հայտնի դարձավ, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (International Consortium of Investigative Journalists, ICIJ) պատրաստել է աշխարհի տարբեր երկրներից օֆշորային հաշիվների սեփականատերերի ցանկը, որի մի հատվածը հրապարակել է բրիտական The Guardian պարբերականը։ Ցանկում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անուններ են։

Ցանկն իրենից 2,5 մլն փաստաթուղթ է ներկայացնում, որոնք տեղեկատվություն են պարունակում Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սինգապուրում, Հոնկոնգում ու Կուկա կղզիներում գրանցված 120 հազ. օֆշորային ընկերությունների մասին։ Տվյալների հիմնական մասը վերաբերում է Բրիտանական Վիրջինյան կղզիներին։ Oֆշորներում կարող է պահված լինել մինչև $32 տրլն։

Բրիտանացի ու ամերիկացի լրագրողները մատչում են ստացել էլեկտրոնային նամակագրությանը և այլ փաստաթղթերի, որոնցից կարելի է տեղեկատվություն ստանալ դրամական փոխանցումների, առանձին ընկերությունների ու անձանց միջև կապերի, գործարքների մասին։

Բոլոր տվյալները վերլուծելու համար ICIJ-ն աշխատել է Guardian-ի, BBC-ի, Le Monde-ի, Süddeutsche Zeitung-ի, Norddeutscher Rundfunk-ի, Washington Post-ի, Canadian Broadcasting Corporation (CBC)-ի և 31 այլ մեդիագործընկերների հետ։ Օֆշորային ընկերությունների սեփականատերերի մի մասի անունները հրապարակել է բրիտանական The Guardian-ը։

Ինչպես գրում է պարբերականը, «օֆշորային սեփականատերեր» են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի որոշ անդամներ։ Վստահեցվում է, օրինակ, որ ադրբեջանցի «շինարարական մագնատ» Հասան Գոզալը վերահսկում է ընկերություններ, որոնք գրանցված են Ադրբեջանի նախագահի դստրեր Արզուի և Լեյլայի անուններով։ Որպես մեկ այլ ընկերության սեփականատերեր նշվում են Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբանը։

Ավելի ուշ, 2021-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) բացահայտեց Ադրբեջանից 14 մլն ֆունտ ստերլինգի չափով գումար դուրս բերած ամուսինների անունները: Ինչպես ասվում է OCCRP-ի հաղորդագրության մեջ, նրանք են երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբայր, ակադեմիկոս Ջալալ Ալիևի դուստր Իզզեթ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը:

OCCRP-ից հայտնում են, որ Ջավադովայի ինքնությունը, որը հայտնի է դիջեյ Միքայելա Ջավ անունով, պարզել հաջողվել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի բրիտանական բաժանմունքի հետ համատեղ ջանքերի շնորհիվ: Նշվում է, որ կինն իր բեմական կեղծանունը ստացել է 22-ամյա դստեր՝ Միքայելայի անվանումից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամուսինները վերջին մի քանի տարում հայտնվել են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հետաքննության կենտրոնում՝ կապված միլիոանավոր ֆունտ ստերլինգ գումարի ծագման հետ:

Գերատեսչության տվյալներով՝ Ջավադովները 20 «մութ» (հիմնականում՝ օֆշորային) ընկերությունից կազմված ցանց են օգտագործել՝ բրիտանական բանկերում գործող հաշվեհամարներին 13.9 մլն ֆունտ ստերլինգ (19.6 մլն դոլար) փոխանցելու համար: Գերատեսչության քննիչները 6 ընկերություն են բացահայտել, որոնք ներգրավված են «Ադրբեջանում փողերի լվացման մեքենայի» գործունեությանը:

NCA-ն ադրբեջանցի ամուսիններին մեղադրում է տարբեր երկրներում գործող ընկերությունների ցանցի միջոցով փողերի լվացման գործընթաց իրականացնելու մեջ:

Այս ծանրակշիռ փաստերի պարագայում առնվազն տարօրինակ է Ալիևի՝ Ռուբեն Վարդանյանին հասցեագրված մեղադրանքը կամ ինչպես հայտնի առածն է պնդում՝ գողն առաջինն է բացականչում՝ բռնեք գողին․․․

Դավիթ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

10 minutes ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

27 minutes ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

43 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

1 hour ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

1 hour ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

2 hours ago