Ռուս խաղաղապահները Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրել են հրադադարի ռեժիմի երեք խախտում, ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Ըստ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը: