Լրահոս

«Արցախը Հայաստան է և վերջ»-ից հետո թուրք-ադրբեջանական օպերացիան անցավ վերջին արարին․Գալստյան

«Իշխանության արցախոիրացման քաղաքականությունը տապալում  N 4. «Արցախը Հայաստան է և վերջ» vs «Ահա և վերջ»

Հայաստանյան «հեղափոխական» իշխանությունների Արցախյան կարգավորման ձախողումների կամ միտումնավոր տապալումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նիկոլի՝ Արցախի Վերածննդի հրապարակում 2019-ին հնչեցված հայտնի միտքը․ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Շատերը դա դիտարկեցին էմոցիոնալ պոռթկման համատեքստում, շատերն այն որակեցին որպես նոր իշխանության հերթական «հեղափոխական» բեկումը բանակցային գործընթացում, սակայն քչերը միայն ուշադրություն դարձրեցին, որ հենց այդ հայտարարությունից հետո հատվեց ռուբիկոնն ու սկսվեց պատերազմի հետհաշվարկը, քանի որ՝

. Իրեն գժի տեղ դրածը (հիշեք հայտնի գաղտնազերծված ձայնագրությունը) արդեն իսկապես «գժվացրեց» միջազգային հանրությանը իրարամերժ ու հակասական գնահատականներով,

.Կոնֆլիկտը սահուն տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան տարածքային հակամարտության դաշտ,

.Դրանով փաստացի զրոյացրեց Արցախի սուբյեկտայնությունն ու արցախյան կողմի՝ բանակցային սեղանին վերադառնալու իր նախորդ պնդումների հիմնավորվածությունը,

.Թույլ տվեց Ալիևին պաշտպանողականից (հիշեք Վիեննան և Սանկտ Պետերբուրգը) անցնել հարձակողական ռազմավարության կիրառման (Վալդայ 2019)

.Հենց ռուսական կողմի ներկայությամբ Ալիևն իր լուր աշխարհի հայտարարեց, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։

.Ընդամենը 1 տարի անց Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ու  առնվազն 80 %-ով հասավ իր նպատակին

.Երբեմնի հաղթանակած Արցախի Հանրապետության 12 500 քառ․ կմ տարածքից մնաց ընդամենը 2500-ը, այն էլ միայնակ, շրջափակված ու ռուս խաղաղապահների ողորմածությանը հանձնված։

.Իսկ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսից օրվա իշխանական վարչախումբը չարագուշակ կերպով անցում կատարեց «Ահա և վերջ» թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի վերջին արարին․․․․

Հ․Գ․ «Ահա և վերջ», հառաչեցին Արարատի վսեմաշուք գագաթին բազմած հայոց մեծամեծ նախնիները՝ տեսնելով, թե ով է այժմ առաջնորդում բոլոր հյուսիսային ազգերի մեծ վեհագույնին՝ հայ ժողովրդին»։ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

27 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

37 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

48 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

57 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago