Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի հանրային հանդիպում-քննարկումը։
Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում Սևան քաղաքում նախատեսվող կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները: Միաժամանակ հավաքագրվեցին բնակիչների, մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոլորտին առնչվող բարձրաձայնած կարծիքներն ու մտահոգությունները։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, որոնք հաստատել են թափոնների տեսակավորման համակարգի գործարկման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար։
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի մաս կազմող «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագիրը միտված է Սևանի համայնքապետարանին աջակցելու` տեսակավորման համակարգի ենթակառուցվածքի ներդրման, ինչպես նաև դրա լիարժեք շահագործման աշխատանքներում։
Ծրագրի փորձագետ Անահիտ Սիմոնյանը անդրադարձել է թափոնների կառավարման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, գենդերազգայունության, ներառականության և մասնակցայնության խնդիրներին` շեշտադրելով այս մոտեցումների որդեգրման կարևորությունը ծրագրերի իրականացման և քաղաքականությունների մշակման աշխատանքներում:
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը իրականացնում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…
Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել…
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…