Մենք այժմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ունենք լոկալ արձանագրումներ, բայց եթե ՄԱԿ-ի դատարանի կողմից ունենանք նաև արձանագրում կոնվենցիայի տեսքով, կսահմանափակենք բոլոր կողմերի քաղաքական դերակատարներին։
Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
«Քաղաքական դերակատարները չեն կարող ՄԱԿ-ի կանոնների խախտմանն առնչվող լուծումներ ունենալ, իսկ արցախահայությանն Ադրբեջանին ենթարկեցնելն ուղիղ ոտնձգություն կլինի ՄԱԿ-ի դատարանի որոշման հանդեպ։ ՄԱԿ-ում գործընթացները երկար են տևելու՝ լավագույն հաշվարկով հինգ տարի կպահնաջվի ելքի համար, և ես վստահ եմ, որ Ադրբեջանը փորձելու է ավելի կարճ ժամկետում հասնել այն բանին, որ Հայաստանի իշխանությունը ընդունի ադրբեջական մոտեցումները, և դատական ակտն այլևս որևէ էֆեկտ չի ունենա։ Թեման զգայուն է, չեն ուզում շատ հրապարակայնություն տալ, բայց սպասում ունենք, որ առաջիկայում կոնկրետ անձերի վերաբերյալ ունենալու ենք հետապնդումներ ԵՄ որոշ երկրներում»,- նշեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ հարցի հանգուցալուծման հարթակը քաղաքական միջավայրում է, որը, ցավոք, այնքան էլ հայանպաստ չէ։ Իրավական դաշտում հնարավոր է բարձրաձայնել խոշտանգումներին, խտրականություններին վերաբերող հարցեր, բայց որևէ կերպ Արցախի ինքնորոշման և կարգավիճակի վերաբերյալ հարց՝ ոչ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…