Ամբողջ աշխարհում հինգշաբթի երեկոյից մինչև ուրբաթ առավոտ անցկացվել են Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ՝ նվիրված ռուսական ներխուժման առաջին տարելիցին: Աշխարհի տարբեր քաղաքներում, ներառյալ Նյու Յորքում, Բրյուսելում, Փարիզում, Թբիլիսիում, շենքերն ու փողոցները ներկվել են կապույտ-դեղին գույներով:
Այդ գույներով է լուսավորվել Փարիզում Էյֆելյան աշտարակը, Լոնդոնում ներկվել է Ռուսաստանի դեսպանատան դիմացի ճանապարհահատվածը: Հինգշաբթի երեկոյան տեղի են ունեցել հիշատակի արարողություններ ու հանրահավաքներ:
Ռուսական ներխուժման մեկ տարուն նվիրված ակցիաներ են անցկացվել նաև ուկրաինական շատ քաղաքներում:
Ռուս-ուկրաինական պատերազմի պարելիցին ընդառաջ ԵՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Դրանում ասվում է. «Այս ագրեսիան հանցագործություն է խաղաղության դեմ, այն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի սկզբունքները և մարդկության արժեքները: Ուկրաինացի ժողովուրդն այս մեկ տարվա ընթացքում ցույց տվեց աշխարհին, որ Ուկրաինայի ապագան պետք է որոշեն ուկրաինացիները»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ երկրները շարունակելու են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…