Լրահոս

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեին ճնշելու Արցախի ժողովրդին. Արցախի ՄԻՊ

«Սումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր՝ միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը։

1988թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իշխանությունների համակարգմամբ և իրավապահ մարմինների ամենաթողության հետևանքով իրականացվել է քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր:

Սումգայիթում տեղի ունեցածը ցանկացած անաչառ դիտորդի մոտ պետք է ձևավորի այն համոզմունքը, որ այն համակարգային, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացմանը, ինչը միջազգային իրավունքով ունի հստակ սահմանում՝ ցեղասպանություն։

Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Խորհրդային Ադրբեջանի մյուս բնակավայրերում՝ Բաքվում, Կիրովաբադ-Գանձակում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, իսկ հարյուր հազարավոր հայեր՝ բռնի տեղահանվեցին իրենց օրրաններից։

Ադրբեջանի կողմից սկիզբ առած ցեղասպանական գործողությունները նպատակ ունեին ճնշելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և սեփական ինքնությունը որոշելու անօտարելի իրավունքի իրացումն ու դրա համար սկիզբ առած քաղաքակիրթ պայքարը։

Համամարդկային այս իրավունքների իրացման հայ ժողովրդի պարզագույն ու ընկալելի ձգտմանն ադրբեջանական ղեկավարությունը պատասխանեց հավաքական պատժի քաղաքականությամբ՝ իրագործելով մարդկության դեմ ուղղված բազմադրվագ հանցագործություններ։

Սումգայիթից հետո էթնիկ ատելության ու խտրականության դրսևորումները ոչ միայն չպատժվեցին Ադրբեջանում, այլև դարձան պետության կողմից խրախուսվող քաղաքականություն, որով ադրբեջանական իշխանությունները շարունակում են թունավորել սեփական հասարակությանը։

Ոճիրի առերևույթ արդարացումն ու դրանց իրականացման համար պատասխանատվության բացակայությունը հիմք հանդիսացան էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների շղթայական հանցագործությունների համար, ինչպիսիք են արցախյան ազատամարտի տարիներին Մարաղայի և այլ բնակավայրերի խաղաղ բնակչության ջարդերը, հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմները և դրանց ընթացքում իրագործված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները։

Հրադադարի հաստատումից հետո պարբերաբար իրականացվող հանցավոր գործողությունները և Արցախի 79 օր շարունակվող անօրինական շրջափակումը ամենավառ ապացույցն են այն բանի, որ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների անպատիժելիությունը կանաչ լույս է վառում ագրեսորի համար՝ մղելով նրան նորանոր հանցագործությունների։

Հաշվետվողականության և արդարության ապահովման համար խիստ կարևոր է միջազգային հանրության հասցեական իրավական ու քաղաքական գնահատականը ադրբեջանական ավտորիտար իշխանությունների հանցավոր վարքագծին, և այն զսպելու համար գործնական քայլերի իրականացումը։

Հենց նման պայմաններում է, որ իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների հանրությունը պետք է ապացուցի մարդու իրավունքներին իր հավատարմության իսկությունը՝ ապահովելու համար, որ մեղսակցությանը հավասարազոր անտարբերության և լռության պատճառով մարդկության դեմ նոր հանցագործություններ և ցեղասպանություններ տեղի չունենան»,- այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

3 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago