Լրահոս

G20-ի ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնեցնել վերջնական հռչակագիրը

G20-ի երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Նյու Դելիում կայացած գագաթաժողովի արդյունքներով վերջնական հայտարարությունը։ Փոխարենը Հնդկաստանը կհրապարակի սեփական կոմյունիկեն:

«Ուկրաինական հակամարտության հարցում տարբեր մասնակիցների միջեւ կային տարաձայնություններ, տարաձայնություններ, որոնք մենք չկարողացանք լուծել»,- ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։

Ամփոփիչ հայտարարության նախագիծը պարունակել է 24 կետ։ Դրանցից երրորդի ու չորրորդի դեմ համատեղ հանդես են եկել Ռուսաստանն ու Չինաստանը։ Նախագծում դատապարտվում է «Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, պարունակվում է Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական եւ անվերապահ դուրսբերման պահանջ, խոսվում է համաշխարհային տնտեսության վրա ռազմական գործողությունների բացասական ազդեցության, միջազգային իրավունքի նորմերը պահպանելու անհրաժեշտության, միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին»։

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջնական փաստաթուղթը չստորագրելու համար մեղադրել է արեւմտյան երկրներին։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը հրաժարվել է G20-ի հռչակագրում արտացոլել «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման հետ կապված ազնիվ հետաքննության անհրաժեշտությունը։

Անցյալ շաբաթ նույնպես G20-ի ֆինանսների նախարարները չեն կարողացել համաձայնության գալ վերջնական հռչակագրի շուրջ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

12 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

12 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

12 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

13 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

14 hours ago