2023 թվականի մարտի 3-ի դրությամբ Թուրքիայում աղետի գոտում արդեն սկսվել է 21 244 շենքի շինարարություն։ Այս մասին Ադիյաման նահանգում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։
Նրա խոսքով՝ առաջիկա երկու ամսում աղետի գոտու գավառներում ընդհանուր առմամբ 244 հազար բնակելի շենքի հիմքեր կդրվեն, և այդպիսով Թուրքիայի պատմության մեջ լայնածավալ շինարարություն կսկսվի։
«Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 319 000 շինություն»,- նշել է նախարարը հավելելով, որ տների շինարարության մեկնարկին զուգահեռ աշխատանքներ են տարվում երկրաշարժի պատճառով բնակարանները կորցրած քաղաքացիների համար մոդուլային քաղաքներ ստեղծելու ուղղությամբ։
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՔՊ-ն Գյումրիում…