Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
« Դժկամությամբ դիտեցի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան լայվը, որը մեծամասամբ ուղղված էր ԼՀԿ-ին և Էդմոն Մարուքյանի վերջին հարցազրույցին։ Չեմ ցանկանա անդրադառնալ լայվի բովանդակությանը, քանզի Աշոտյանին լուրջ չեն վերաբերվում անգամ ՀՀԿ-ի ներսում, ուստի չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ինքը պատասխանում Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրումներին։
Արմեն Աշոտյանը սեփական քվեով երբևէ ընտրված չի եղել, իսկ վերջին ընտրություններին՝ հավանաբար ընտրացուցակին չվնասելու շախմատային տրամաբանությամբ առհասարակ ներգրավված չի եղել ցուցակում, ուստի եթե «տանը» այլ մարդ չկա, ավելի լավ է ընդհանրապես չխոսել։
Լայվի ընթացքում նկատելի էր, որ Աշոտյանը կծկումներով է արտաբերում «ուսապարկ» բառը։ Ենթադրում եմ դա նրանից է, որ Աշոտյանը իր ԱՄԲՈՂՋ քաղաքական հետագծի ընթացքում ԵՐԲԵՔ չի եղել ինքնուրույն քաղաքական գործիչ, ԵՐԲԵՔ չի արտահայտել սեփական տեսակետները և կայացել է բացառապես հովանավորչական պայմաններում։ Այդքանից հետո պետք է արձանագրել, որ «ուսապարկ» բնորոշման թիվ մեկ հասցեատերը հենց ինքն է՝ ՀՀԿ իշխանական ինկուբատորում աճած պարոն Արմեն Աշոտյանը։ Կծկումներ էին նկատվում նաև այն ընթացքում, երբ Աշոտյանը խոսում էր պետական աշխատանքի վարձատրությունից։ Պատկերացնո՞ւմ եք իր ողջ հասուն կյանքում մեկ մարդու ողորմածությունից կախված, քաղաքի կենտրոնում «ընկերների օգնությամբ» բնակարան ձեռքբերած պաշտոնյան փորձ է անում սևացնել այն մարդկանց, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելուց առաջ և հետո եղել են և կան կայացած մասնագետներ, որի հիմքը բացառապես աշխատանքն է՝ թափանցիկ և ծրարներից զերծ վարձատրությունը։
Եվ ի վերջո չի կարելի մարդկանց մտքեր վերագրել և հետո հերոսաբար ջախջախել դրանք։ Ախր լավ… դա էլ արեցիք, ո՞վ է այդ եթերին լուրջ վերաբերվելու»:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…
Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…