Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի ավագանու որոշմամբ, Երևան քաղաքում կայանման վճարի արտոնություններ են սահմանվել էլեկտրամոբիլների համար, իսկ մեքենաների մոդելների ցանկը հրապարակվել է Երևանի պաշտոնական կայքում (հղումը կտեղադրեմ մեկնաբանությունների բաժնում)։ Բայց։ Խմբերից մեկում ՖԲ օգտատերերից մեկը պնդում ա, թե էլեկտրամոբիլները պետք ա գույքահարկից ազատվեն, քանի որ էկոլոգիական վտանգ չեն ներկայացնում (էստող, իհարկե, կարելի ա վիճել, որովհետև դեռ մեծ հարց ա, թե ի՞նչն ա ավելի վտանգավոր՝ գազով կամ բենզինով քշվող տաշտակի արտանետած գազե՞րը, թե՞ էլեկտրամոբիլների փչացած ու ոչնչացման ենթակա մարտկոցները։ Ինչևէ…)։ Ինձ ավելի շատ զայրացնում ա մոտեցումը (ժամանակին զվարճացնում էր, մեծանում եմ՝ թերևս)։ ՏՏ ոլորտն ասում ա՝ իմ եկամտահարկը վերադարձրեք, էլեկտրամոբիլների տերերը պահանջում են գույքահարկ չվճարել, տաքսիստները գոռում են, թե եկամտահարկ մտադիր չեն վճարել, երգիչները, թե՝ մենք բողազներս չենք ճղում, որ մի բան էլ հարկ տանք… Բա հետո՞, վե՞րջը։ Ստացվում ա՝ սուսուփուս աշխատող ու հարկ վճարողներն էլ ձեզ գերի ընկած սևագործ բանվորնե՞րն են։ Բայց տեղն էկած ժամանակ հենց էս վերը թվարկված կոնտենգենտի ներկայացուցիչներն են, չէ՞, բղավելու՝ պետություն, բա զենքն ու՞ր ա, բա դպրոց, մանկապարտեզ, գրադարանն ու՞ր ա, բա ասֆալտն ու՞ր ա, ախր մեր էլեկտրամոբիլներն ու տաշտակ տաքսիները ճամփեքի փոսերում ջարդվում են։ Ու հաստատ գոռալու են, չէ՞»:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…