Աշխարհ

Վլադիվոստոկի բնակիչը ազատազրկման է դատապարտվել զինկոմիսարիատը հրկիզելու համար

Վլադիվոստոկում զինվորական դատարանը 21-ամյա ժամկետային զինծառայողին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ «Ահաբեկչություն» հոդվածով (ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մաս), գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մեղադրող կողմը պնդում է, որ 2022 թվականի հունիսի 8-ին նա հրկիզել է Վլադիվոստոկի զինկոմիսարիատը՝ «այս հաստատության գործունեությունը ապակայունացնելու և Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու իշխանությունների որոշման վրա ազդելու նպատակով»:

Ըստ քննիչների՝ կասկածյալը մեսենջերում նամակագրություն է ունեցել «հաճախորդի հետ, որը նրան խոստացել է 100 հազար ռուբլի դրամական պարգև՝ շենքի ամբողջական ոչնչացման դեպքում»։

Ռազմական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդն իրեն մեղավոր է ճանաչել։ Սա առաջին դեպքը չէ, երբ զինկոմիսարիատը հրկիզելու համար ահաբեկչության հոդվածով վճիռ է կայացվում։

Հունվարին Կենտրոնական շրջանային զինվորական դատարանը նույն հոդվածով խիստ ռեժիմի գաղութում 12 տարվա ազատազրկման է դատապարտել Վլադիսլավ Բորիսենկոյին, որը մեղադրվում էր Նիժնևարտովսկում զինկոմիսարիատը հրկիզելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/619034.html

© factor.am

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

6 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

7 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

7 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

7 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

7 hours ago