Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Անիի համայնքապետարանում մարտի 3-ին արտագնա խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, կարևորելով մարզպետարանի և համայնքապետարանների համատեղ աշխատանքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ հաճախակի են լինելու և նպատակ ունեն համագործակցությունն առավել առարկայական դարձնել․
«Արտագնա խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրելու` տեղում խնդիրներին ծանոթանալու, շահագրգիռ կողմերի կարծիքները լսելու, դրանց լուծման տարբերակներն ու ճանապարհները համատեղ քննարկելու նպատակով։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր բնակավայրի խնդրի թե գույքագրումը, թե դրա լուծման համար ծրագրերի նախանշումն ու իրականացումը»։
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված գույքագրման գործընթացին և դրա արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին, սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Ըստ այդմ, 2022-ին մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր, դրանցից 2-ը ավարտված է, 4-ի աշխատանքներն ընթացքի մեջ են։
2023 թվականի համար ներկայացվել է Իսահակյան և Շիրակավան բնակավայրերի մանկապարտեզների շենքերի նորոգման սուբվենցիոն ծրագիրը։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ համայնքի բնակավայրերում իրականացված խնդիրների գույքագրման աշխատանքների նախնական ամփոփման արդյունքում Անիի բնակավայրերում բարձրացվել են արոտների ջրարբիացմանը, ոռոգման ջրի ներքին ցանցի վերականգնմանը, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանն առնչվող հարցեր։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…