Արցախ

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված շրջափակման պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների գնագոյացմանն ու գնաճին:

«Արցախը տևական ժամանակ է գտնվում է շրջափակման մեջ և հումանիտար օգնություն ստանալու միջոցով մի կերպ կազմակերպվում է բնակչության նվազագույն պարենային խնդիրների լուծումը։ Տնտեսությունը կազմաքանդումից զերծ պահելու համար տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրականացնել որոշակի ապրանքների վաճառք։ Սակայն վերջին օրերին անձամբ ինձ և պետնախարարի աշխատակազմ ուղղված՝ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել ապրանքային շուկաներում անվերահսկելի վիճակի և չհիմնավորված թանկացումների վերաբերյալ: Մեր նախնական ուսումնասիրութուններից ելնելով նշեմ, որ այդ բողոքները տեղին են, և ԱՀ կառավարությունը պարտավոր է օպերատիվ արձագանքել առկա դժգոհություններին: Այս իրավիճակում հանրության մոտ օբյեկտիվորեն կարող է կարծիք ձևավորվել, որ պետությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում այս հարցում, կամ մենք չունենք բավարար գործիքակազմ, որ այս հարցում ունենանք կարգավորիչ բավարար դերակատարություն»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը անթույլատրելի է համարել շրջափակման պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ցուցաբերվող անպատասխանատու վարքագիծը, ինչի հետևանքով լուրջ վտանգներ են ստեղծվել հասարակության բևեռացման առումով: Նա ընդգծել է, որ հատկապես առկա ծանր պայմաններում բևեռացումը՝ հարուստի և աղքատի, հնարավորություն ունեցողի ու չունեցողի տարբերակումը, լուրջ հարված է հասցնում ներքին կյանքին: Գուրգեն Ներսիսյանը նկատել է նաև, որ տպավորություն է ստեղծվում, թե գնագոյացման ներկա պայմաններում պետությունը վնաս չի կրում, սակայն մոռանում ենք, որ անհիմն գնագոյացման հետևանքով ամենամեծ վնասը հասցվում է մեր քաղաքացիների գրպաններին, իսկ դա չի կարող չվնասել պետությանը:

«Շուկայական հարաբերությունների և հատկապես գների կարգավորման ամբողջ գործընթացը պետք է արագ բերենք իրավական դաշտ, որպեսզի չարամիտ տնտեսվարող սուբյեկտները պարտադիր ենթարկվեն տույժի: Միաժամանակ, պետք է հասնել այնպիսի կարգավորումների, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողները որևէ կերպ չտուժեն, ավելին՝ մենք ունենանք նրանց խրախուսելու հնարավորություն: Պետության բացառիկությունը նրանում է, որ այն ունի պետական հարկադրանք կիրառելու իրավունք, բոլորին պետք է բերենք հավասարության դաշտ, իսկ հասարակությունը պետք է զգա, որ պետությունը լիարժեք իրականացնում է իր պարտավորությունը»,- շեշտել է պետական նախարարը:

Շուկայում իրացվող ապրանքի առավելագույն գինը պետք է սահմանի պետությունը, որը գերազանցող վաճառք իրականացնողը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցության մասնակիցներին ու պատասխանատուներին հանձնարարել է մեկ օրում նախագծել համապատասխան իրավական ակտը, այն ներկայացնել կառավարության հաստատմանը, որից հետո հարկ է արագ իրազեկել հանրությանն ու անցնել դրա կիրառումը ամենժամյա վերահսկելու գործին։

Պետնախարարը պատասխանատուներին հայտնել է, որ անձամբ է հետևելու նրանցից յուրաքնաչյուրի  գործառույթերի կատարմանը։

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերն՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

11 minutes ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

47 minutes ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

1 hour ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

3 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

3 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

5 hours ago