azatutyun.am. «Էկոակտիվիստներ» ներկայացող անձինք և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը:
APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր այդ ակցիայի 83-րդ օրն է: Նրանք դատապարտում են «ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում հանքերի ապօրինի շահագործումը», ինչպես իրենք են ներկայացնում:
APA-ն նշում է, թե «բողոքի հերթական օրն ավանդույթի համաձայն, մեկնարկել է Ադրբեջանի պետական օրհներգի կատարմամբ»:
«Էկոակտիվիստ ներկայացող անձինք իրենց ակցիան սկսել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ին: Շրջափակման, ինչպես նաև գազի և հոսանքի մատակարարման հաճախակի ընդհատուտմների հետևանքով Արցախում մարդասիրական ճգնաժամ է առաջացել:
Վերջին ժամանակաշրջանում ռուս խաղաղապահների օգնությամբ հաջողվում է Հայաստանից Արցախ փոխադրել որոշակի չափով պարեն և անհրաժեշտ այլ արտադրանք։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…