Լրահոս

ԱՆ-ում քննարկվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ տեսլականը

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

ԱՆ-ից հայտնում են, որ արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է մինչ այս ռազմավարության մշակման ուղղությամբ նախաձեռնված և իրականացված աշխատանքներին, աշխատանքային խմբի քնարկմանն է ներկայացրել ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը, ինչպես նաև առաջարկել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Հանդիպման ընթացքում հնչեցվել են տարբեր առաջարկներ ռազմավարության մշակման մեթոդաբանության, հիմնական ուղղությունների, կարիքների հավաքագրման ձևաչափերի և աշխատանքի կազմակերպման հետագա քայլերի վերաբերյալ։

Նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել կարիքների գույքագրումն ու ձեռնամուխ լինել ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագծի մշակմանը։ Նախագծի նախնական տարբերակն ակնկալվում է ունենալ ապրիլին՝ աշխատանքային խմբում քննարկելու նպատակով։

Աշխատանքային խումբը, որը ձևավորվել է փետրվարի 11-ին տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հնչած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն, բաղկացած է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների 34 ներկայացուցիչներից:

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

5 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

20 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

39 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago