Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ն մտահոգված է Արցախում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ՝ խոսելով Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի մասին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) – Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է: Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները:

Տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

Փրայսը հավելել է՝ Վաշինգտոնը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար գործընկերոջ դեր է կատարել՝ նպաստելով երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով շփումներին:

«Մենք պատրաստ ենք՝ թե երկկողմ ու եռակողմ, թե բազմակողմ ձևաչափերով աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Արձագանքելով վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե տարածաշրջանում առկա խնդիրներն ավելի լավ է լուծել՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ Փրայսը նշել է.

Նեդ Փրայս- Այս հարցը պետք է ուղղել հենց կողմերին: Մենք չենք պատրաստվում դեմ արտահայտվել միջնորդական որևէ այլ առաջարկի, և, ըստ էության, մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրի գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել նրանց հետ մեր հարաբերությունների բնույթը, այդ երկրներին միավորելու մեր կարողությունը, պատրաստակամությունն ու կամքը։ Սա Մոսկվայի հետ մրցելու միջոց չէ։ Նպատակը երկու երկրների միջև վաղեմի վեճի կարգավորումն է: Վեճ, որը պարբերաբար մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին:

Փրայսը պնդել է՝ Վաշինգտոնի շահը տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունն են, ինչը բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

4 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

1 hour ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

2 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

3 hours ago