Այսօր կան հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, չնայած չկա որևէ մեթոդ, որը կպաշտպանի անցանկալի հղիությունից 100%-ով։ Պաշտպանիչ մեթոդներից յուրաքանչյուրը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Եթե տղամարդը պատրաստակամություն է հայտնում մասնակցել հղիությունից խուսափելու պրոցեսին, ապա ավելի արդյունավետ է լինում կանխել անցանկալի հղիությունը։Ամենատարածված և արդյունավետ մեթոդներից մեկը պահպանակների կիրառումն է։ Պահպանակները ոչ միայն կանխում են անցանկալի հղիությունը այլ նաև պաշտպանում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից։
Պահպանակներ, ինչպես ընտրել, դրական եւ բացասական կողմերը
Կան պահպանակների բազմաթիվ տեսակներ՝ բարակ, փոքր ինչ հաստ, համային երանգներով, անզգայացնող քսուկներով, անհարթություններով և այլն։ Ամեն մեկը կարելի է օգտագործել որոշակի նպատակով։ Օրինակ՝ ամենաբարակները կարելի է օգտագործել օրալ սեքսի ժամանակ, իսկ հաստերը ՝ հղիության ավելի արդյունավետ կանխարգելման նպատակով կամ անալ սեքսի ժամանակ։ Իհարկե, շատ կարևոր է պահպանակի ճիշտ կիրառումը։ Կարևոր է, որ այն լինի ժամկետի մեջ, և պահպանված լինի հատուկ պայմաններում։ Շատ հաճախ պահպանակները շաբաթներով մնում են արևի տակ կամ դրամապանակի արանքում, ինչի արդյունքում ավելի հեշտ են պատռվում և կարող են չպաշտպանել ոչ միայն անցանկալի հղիությունից այլ նաև սեռավարականերից։ Պահպանակների արդյունավետությունը ըստ տարբեր հետազոտությունների հղիությունները կանխարգելելու գործում 98-100%- ի շրջանում է ։ Որակյալ պահապանակները պատված են հատուկ քսուքով, իսկ եթե հատուկ քսուքը բավարար չէ, ցանկալի է օգտագործել ջրային հիմքով լուբրիգել: Քսուկի քիչ լինելու հետևանքով պահպանակները ավելի հեշտ են պատռվում։
Պահպանականեր կանանց համար. երբ և ինչպես օգտագործել
21-րդ դարում լայն կիրառում են ստացել կանանց պահպանակները, որոնք հարմար են նրանով, որ եթե տղամարդը այս կամ այն պատճառով հրաժարվում է պահպանակ օգտագործել, կինն ինքն իրեն կարող է պաշտպանել։ Կան դեպքեր, երբ տղամարդը չի կարողանում կրել պահպանակ։ Օրինակ ՝ ալերգիա պահպանակում առկա նյութերից՝ լատեքս, թմրեցնող նյութեր, կամ հաճախ տղամարդիկ նշում են որ պահպանակի օգտագործման ժամանակ թուլանում է էրեկցիան։
Կանացի «պահպանակները», լինում են երկու տեսակի` վզիկային և հեշտոցային։
Վզիկայինները օգտագործվում են բժշկի ցուցումով, քանի որ պետք է բժիշկը վերցնի չափս և ուղղորդի, թե ինչպես այն օգտագործել։ Հեշտոցային պահպանակները ավելի շատ օգտագործվում են օրալ սեքսի ժամանակ և հղիության կանխարգելման համար առանձնապես արդյունավետ չեն, այդ իսկ պատճառով դրանք գրեթե չեն օգատագործվում:
Բժիշկ-սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…