Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը ՀՀ ՆԳՆ հետ

Մարտի 7-ին տեսակապի ձևաչափով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալ Տուուլա Յռյոլայի միջև։

Քննարկմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։ Տուուլա Յռյոլան, ողջունելով Վահե Ղազարյանին, նախ շնորհավորել է ՆԳ նախարարության ձևավորման և նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։


Նա բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության որդեգրած բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում ընդգծել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները որպես Հայաստանում ընթացող բարեփոխումների առանցքային բաղադրիչ՝ հավաստիացնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

Հայաստանի ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար, իր հերթին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, որը հատկապես վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել։

Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախարարությունում ընթացող բարեփոխումները, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին և հատկապես ԵԱՀԿ-ին՝ իրականացրած աշխատանքների ու բարձրորակ փորձագիտական աջակցության համար՝ ընդգծելով բարեփոխումների այն ուղղությունները, որոնց ԵԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է։

Ներքին գործերի նախարարը, կարևորելով մինչ այժմ կատարված մեծածավալ աշխատանքը, հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Տուուլա Յռյոլան պատրաստակամություն է հայտնել շարունակել գործուն աջակցությունը անհրաժեշտ ուղղություններով՝ ընդգծելով, որ բարեփոխումների արդյունավետությունը տեսանելի է նաև հանրային հարցումներով, ինչը շատ կարևոր է։

«Ցանկանում եմ անվերապահորեն հաստատել բարեփոխումները հաջողությամբ ավարտելու և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու մեր պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչը կապահովի նաև նորաստեղծ ՆԳ նախարարության գործունեության պատշաճ իրականացումը»,- ամփոփել է Վահե Ղազարյանը։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև բարեփոխումներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, որոնց արդյունավետ լուծման համար ծավալվել է կառուցողական երկխոսություն։

Թիվ 1

Recent Posts

Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան…

5 minutes ago

Լուկաշենկոն 7-րդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը

Հունվարի ընտրություններում յոթերորդ ժամկետով Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը: Նրա երդմնակալության…

15 minutes ago

ՀՀ-ն հիմա տարեկան 380 մլն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան 2018-ին. Եղոյան

2018 թվականին նվազագույն կենսաթոշակը 16,800 դրամից բարձրացվել է ու այսօր հասել է 36,000 դրամի, այսինքն՝…

17 minutes ago

Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական. Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի…

31 minutes ago

Բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Էր Ռիադում տեխնիկական խորհրդակցություններ են անցկացրել և արդեն զեկույցներ են ուղարկել…

38 minutes ago

Նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը. Տիգրանյան

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն…

40 minutes ago