Լրահոս 24/7

Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական և ուկրաինական թիմերի հետ:

Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունների արդյունքներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Կիևը քննարկում են ուկրաինական ատոմային էլեկտրակայանների շահագործումն ամերիկյան ընկերություններին հանձնելու հնարավորությունը։ Դոնալդ Թրամփը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը և Ուկրաինան կստորագրեն օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։

Նրա խոսքով՝ այժմ ռուս-ուկրաինական կարգավորման օրակարգում են նաև տարածքների հարցը, հնարավոր սահմանազատումը, էներգետիկ անվտանգությունը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է՝ հակամարտությունը պետք է դադարեցվի: Թրամփը բողոքել է, որ Միացյալ Նահանգներն արդեն չափից շատ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վաշինգտոնը «հարկադրեց», որ Մոսկվան ընդունի պայմանավորվածությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի…

10 minutes ago

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

12 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

15 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

16 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

16 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

16 hours ago