Լրահոս

Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների վտանգի առջև. Գարեգին Բ

Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը եւ փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ։

Այս մասին ասվում է Գարեգին Բ-ի ուղերձում, որն այսօր՝ մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին եւ համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր ժողովրդի ապագայի տեսլականով։

Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից եւ պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջեւ հառնած մարտահրավերներին։

44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության առջեւ։

Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների վտանգի առջեւ։ Վճռորոշ այս իրավիճակում ազգային ներուժի համախմբումը, համահայկական երկխոսությունը կարեւոր է եւ հրամայական։ Մեր միասնության մեջ է, որ պետք է ի հայտ գա մեր իմաստնությունն ու զորությունը։ Մեր միասնականության մեջ պետք է դրսեւորվի հայրենիքի ու ազգի շահը մեր անձնականից վեր դասելու գիտակցությունը։

Համատեղ ջանքերով պետք է հոգ տանենք մեր հայրենի երկրի մասին, որը երաշխավորն է մեր հարատեւության։ Այս հավատով մեր ժողովուրդը հայրենիքում եւ Սփյուռքում պետք է եռնամուխ լինի հայրենանպաստ եւ ազգօգուտ նախաձեռնությամբ։ Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը։

Հայրապետական մեր գնահատականը բերելով ամենքիդ՝ մաղթում ենք, որ Բարձրյալը զորավիգ լինի ձեզ հայրենանվեր բոլոր գործերում եւ օրհնի բոլոր ջանքերը, որ նախանձախնդիր կերպով գործադրվեն հանուն Հայաստանի եւ Արցախի խաղաղության եւ աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի»,- ասվում է ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

17 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

36 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago