Արցախ

Մարդիկ առիթ են գտնում քաղաքացու հաշվին հարստանալու․ Արցախի պետնախարար

Արցախում դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով:

Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել:

Ինչպես և նշել եմ, հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է և յուրաքանչյուր նման արարք արժանանալու է համարժեք գնահատականի ու արձագանքի:

Նման անպատասխանատու և ամոթալի արարքները շարունակելու դեպքում իրականացվելու են հանրայնացման ավելի ընդգրկուն աշխատանքեր. մենք պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը և դեպքերը»,- նշել է նա:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

45 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

54 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago