Մարտի 13-ին ընդունել եմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նաեւ նշել է. «Հյուրի խնդրանքով ներկայացրել եմ տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»: