Լրահոս

Թուրքիան կոչ է անում վերականգնել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունները

Թուրքական բիզնեսը կողմ է Ղրիմի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայում Ղրիմի բարեկամների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի Ղրիմի թաթարների մշակութային ընկերությունների ֆեդերացիայի ղեկավար Ունվեր Սելը։

«Թուրք գործարարներից ինտենսիվ պահանջներ կան: Թուրքիան 300 միլիոն դոլարի վնաս է կրել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունների դադարեցման պատճառով: Հատկապես Սև ծովի ափին գտնվող քաղաքները զարգացրել են իրենց առևտրային հարաբերությունները լաստանավային ծառայության շնորհիվ», – ասել է Սելը:

Նրա խոսքով, նախապես պլաններ էին մշակվել Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցություն սկսելու համար, սակայն ուկրաինական իրադարձություններն իրենց ճշգրտումները կատարեցին։

«Մենք բանակցություններ ենք վարել Տրապիզոնի Առևտրաարդյունաբերական պալատի և Սև ծովի ափին գտնվող խոշոր քաղաքների գործարարների հետ լաստանավերի վերսկսման շուրջ: Մենք կապվել ենք իշխանությունների հետ, ովքեր կլուծեն այս հարցը: Մենք տեսանք, որ բոլոր կողմերը մեծ հույս ունեին: Սակայն անհրաժեշտ է վերացնել Ուկրաինայում ընթացիկ իրադարձությունների հետ կապված ռիսկերը, երբ այդ ռիսկերը վերացվեն, մենք նորից կսկսենք անհրաժեշտ նախաձեռնությունները»,- ասել է Սելը։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

12 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

14 hours ago