Քաղաքականություն

ԵՄ-ն լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանին․ Ռասմուսենը

ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի: Այդ համաձայնագրում շատ կարևոր տարր պետք է լինի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը: Եվ այդ իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք միջազգային մեխանիզմներ, որոնք կմշտադիտարկեն, կվերահսկեն և կերաշխավորեն դրանք»,- նշեց նա:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռասմուսենը նշեց, որ կցանկանային շատ սերտ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

«Դա լայն համագործակցություն կլինի, որը լայն թեմաների կանդրադառնա: Բնականաբար, խոսում ենք ԵՄ-ի կողմից քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ հիմա շատ անհրաժեշտ է, որ մենք տեղեկացվածությունը բարձրացնենք, որ ԼՂ-ում կա հումանիտար ճգնաժամ: Եվ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծվի»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ ցանկանում են աջակցել ՀՀ կառավարությանը, որ էլ ավելի բարձր մակարդակի հասցվի ԵՄ-ի հետ երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն:

«ԵՄ-ն լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանին: Կարծում եմ, որ Հայաստանը միջազգային էլ ավելի շատ գործընկերների կարիք ունի, քան ունի այսօր»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցության եզրերը մանրամասն չեն քննարկվել:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

12 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

13 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago