Անհանգիստ աշխարհում ընթանում են անվտանգային բարդ գործընթացներ, եւ մեր տարածաշրջանը նույնպես գտնվում է այդպիսի իրավիճակում: Դուք նույնպես այդ գործընթացների մեջ եք կառավարում Իրաքի Հանրապետությունը: Այդ առումով մենք ունենք միասնական անցնելիք ճանապարհ, աշխարհն ավելի հանգիստ տեսնելու նպատակներ: Խաղաղության հասնելու համար մենք միասնաբար պետք է անցնենք այս բարդ ճանապարհը: Այս մասին մարտի 14-ին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում:
Նա բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը եւ միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ:
«Որպես Իրաքի Ներկայացուցիչների պալատի հայ-իրաքյան բարեկամական խմբի անդամներ՝ ձեզ ենք մեկնում մեր բարեկամական ձեռքը՝ ակնկալելով համագործակցություն բոլոր բնագավառներում»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը:
Նա հույս է հայտնել, որ բարեկամական խմբերի միջեւ ջերմ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ակտիվ շփումների եւ համագործակցության արդյունքում:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը: «Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երկու հին ժողովուրդների պատմության եւ նմանությունների մասին: Նա անդրադարձել է Իրաքի հայ համայնքին՝ նշելով, որ համայնքը սերտ կապ ունի Հայաստանի հետ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…