Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հերքել է ամերիկյան ԱԹՍ խոցելու մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սև ծովի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որում ասված է.

«Մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքումՂրիմի շրջանում, ՌԴ օդային տարածքի վերահսկման օդատիեզերական ուժերն արձանագրել են ՌԴ սահմանի ուղղությամբ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչք: Թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։

Օդային տարածքը խախտողին բացահայտելու նպատակով ՀՕՊ մարտական հերթապահության կազմից օդ են բարձրացվել կործանիչներ: Կտրուկ մանևրելու հետևանքով անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել և բախվել ջրին։

Ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք, անօդաչու թռչող սարքի հետ շփում չեն ունեցել և բարեհաջող կերպով վերադարձել են իրենց տեղակայման վայր»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի ունեցած օդային միջադեպից հետո ԱՄՆ պետքարտուղարություն է կանչվել Վաշինգտոնում ՌԴ դեսպանը:

Թիվ 1

Recent Posts

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

24 minutes ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

16 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

16 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

17 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

17 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

17 hours ago