Քաղաքականություն

Արշակյանը և Վորոբյովը այցելել են Երևանի 192 հիմնական դպրոց

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հանձնաժողովի անդամների հետ մարտի 16-ին այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Հյուրերի ներկայությամբ հանդիսավոր մթնոլորտում բացվել է ինժեներական լաբորատորիաների դասասենյակը, որը համալրված է հայկական արտադրության, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ինժեներական կրթական սարքավորումներով եւ անհրաժեշտ տեխնիկայով:

Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ վերանորոգվել է դպրոցի դասասենյակ:

Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության եւս մեկ ապացույց են:

Դպրոցի դահլիճում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը դիտելուց հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը եւս մեկ անգամ արձանագրել են, որ հայ եւ ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են եւ ուրախությամբ փաստել, որ նոր սերունդն այդ արժեքների կրողն ու շարունակողն է:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած անձինք խրախուսվել են ԱԺ խորհրդանիշով՝ բրոնզե հուշամեդալով:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

4 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

4 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

5 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

6 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

7 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

8 hours ago