Լրահոս

Երկու հարձակումները նույն ձեռագրով էին․ Իոաննիսյան

«Մենք չունենք որևէ (անգամ` անուղղակի) փաստ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա «Առավոտ» թերթի Youtube-յան ալիքների դեմ հարձակման հետևում Հայաստանի իշխանություններն են»,- այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյան։

«Ինչպես գիտեք, լրագրողական ՀԿ-ները հայտարարությամբ խոսել են խնդրի մասին և արձանագրել, որ երկու հարձակումները նույն ձեռագրով էին։ Ի պատիվ լրագրողական կազմակերպությունների, իրենք դա չեն կապում իշխանությունների հետ։

Պետք է ասեմ, որ մեր և «Առավոտի» դեմ հարձակումը նույնական ոճով, նույնական ձևով ու նույնական արդյունքով էր։ Հավանաբար` հաքերները առևտրային նպատակներ են հետապնդում. գողանալ բաժանորդներ ունեցող ալիքը, փոխել անվանումն ու վաճառել սև շուկայում (իմիջիայլոց, երկու ալիքներին էլ գողացվելուց հետո նույն անունն է տրվել` «Տեսլա»)։

Ասեմ ավելին, ի տարբերություն «Առավոտի», «Իրազեկ քաղաքացիների միավորման» Youtube-յան ալիքում իշխանությունների դեմ կամ կողմ քոնթենթ չկար, իրազեկող տեսանյութեր էին և իշխանությունը որևէ մոտիվացիա չուներ դրանց դեմ հարձակում անելու։

Հիմքեր ունեմ կարծելու, որ թե մեր և թե «Առավոտի» Youtube-յան ալիքները կարճ ժամկետում հետ կբերվեն։

Հ.Գ. Ես իշխանությունների փաստաբանը չեմ, բայց իշխանության հասցեին ակնհայտ անտեղի մեղադրանքները թուլացնում են իրական քննադատության արժեքը» – գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago